Ավարտվեց Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ֆուտբոլիստների մի քանի հետաքրքիր վիճակագրական տվյալներ:
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն դարձավ խմբային փուլի լավագույն ռմբարկուն` խփած 9 գոլով: Ի դեպ, դա այս մրցաշարի պատմության նոր ռեկորդ էր:
Ամենաշատ կիլոմետրերը հաղթահարել է «Բենֆիկա»-ի կիսապաշտպան Նեմանյա Մատիչը` 78,9 կմ:
«Զենիթ»-ի հարձակվող Հալկը ամենաշատ հարվածներ կատարած ֆուտբոլիստն է` 39: Բրազիլացին նաև լավագույնն է անմիջապես դարպասին ամենաշատ հարվածներ կատարելու ցուցանիշով` 23:
Փոխանցումների առումով առաջատար է «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին. 650 փոխանցում, 92% ճշգրտություն:
Խմբային փուլի 6 տուրերում խաղադաշտից հեռացվել են 21 ֆուտբոլիստներ: Ամենից շատ կանոնների խախտումներ կատարել է «Սելթիկ»-ի հարձակվող Գեորգեոս Սամարասը:







































