Գերմանական Վուպերտալ քաղաքի ոստիկանությունն առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար ձերբակալել և միանգամից բանտ է տեղափոխել 87-ամյա կնոջը: Կինը, ում ոստիկանները «Գերտրուդ տատիկ» են անվանում, որոշել է չմասնակցել իրեն վերաբերող դատական գործընթացին, որի համար էլ նրան ձերբակալելու որոշում է կայացվել:
Տարեց կինը ոստիկանների հետ առաջին անգամը չէ, որ խնդիրներ է ունենում. վերջիններս նրան առնվազն 22 անգամ կանգնեցրել են առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարելու համար:
Այս անգամ, ամենայն հավանականությամբ, կնոջը հարկադիր աշխատանքների կդատապարտեն:











































