Անպարտելի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեյզերը հետաքրքրված չէ Մեննի Պակյաոյի հետ մենամարտով: Այդ մասին գրում է Fighthype.com-ը:
«Այն բանից հետո, երբ Մարկեսը նոկաուտի ենթարկեց Պակյաոյին, շատերն էին ասում, որ նա պետք է ավարտի կարիերան: Հետո նա հաղթեց Բրենդան Ռիոսին, և բոլորը սկսեցին ասել, որ նա վերադարձել է:
Վերջին 3 մենամարտերում Պակյաոն 1 հաղթանակ ունի, իսկ ես վերջին 45 մենամարտերում ունեմ 45 հաղթանակ»:










































