Panorama.am-ին ՊՆ քննչական ծառայությունից հայտնել են, որ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում դեկտեմբերի 10-ին մահացած զինծառայող Վանիչկա Հովակիմյանի մահվան մեջ կասկածվող զինծառայողներից մեկը` Աբովյանից զորակոչված 19-ամյա Շմավոն Կուրեղյանը, ձերբակալվել է, իսկ մյուսը` Սևանից զորակոչված 20-ամյա Պարույր Մկրտչյանը, փախել է զորամասից:
Հիշեցնենք, որ ՊՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն` ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով «Ինքնասպանության հասցնելը» հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:









































