Մադոննան բաժանվել է իր զուգընկերոջից՝ 25-ամյա պարող Բրահիմ Զաիբատից: Այս մասին հայտնում է NY Daily News-ը՝ հղում կատարելով փոփ երգչուհու պաշտոնական ներկայացուցչին:
Թե ինչն է դարձել շոու-բիզնեսի ներկայացուցիչների բաժանման պատճառը՝ հայտնի չէ: Որոշ աղբյուրներ պնդում են, թե միությունը քանդվել է այն պատճառով, որ զբաղվածությունը և երկու արտիստների ծանրաբեռնված գրաֆիկը թույլ չեն տվել նրանց միասին երկար ժամանակ անցկացնել:
Անձամբ Մադոննան ու Զաիբատը չեն մեկնաբանել իրենց բաժանման մասին լուրը:
Վերջին անգամ զույգը միասին երևացել էր 2013թ. մայիսին՝ պաշտոնական միջոցառման ժամանակ: Մի քանի օր առաջ Մադոննային ու Զաիբատին տեսել էին Նյու Յորքի կաբալա կենտրոնում:
Մադոննան Զաիբատի հետ հանդիպում էր արդեն 3 տարի: Իսկ ավելի վաղ նա մոդել Խեսուս Լուսիի զուգընկերն էր:









































