«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 10-ին Վայոց ձորի Խաչիկ գյուղի զորամասում ինքնասպանություն գործած զինծառայող Վանիչկա Հովակիմյանի գործով արդեն մեկ մարդ ձերբակալվել է: Ձերբակալվածը նույն զորամասի զինծառայող՝ Շմավոն անունով շարքային զինծառայող է: Նա մեղադրվում է զինծառայողին ինքնասպանության հասցնելու հոդվածով:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել դեկտեմբերի 10-ին: Վանիչկա Հովակիմյանի դին հայտնաբերվել էր զորամասի տարածքում, նա այդ օրը ներքին վերակարգում օրապահ էր նշանակված: Վանիչկայի դին հայտնաբերվել էր ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Վանիչկան դեպքից առաջ զանգահարել էր տուն, խոսել հոր հետ և ասել, որ ինքնասպան է լինելու: Իսկ ինքնասպանության պատճառը, կրկին մամուլի հրապարակումների համաձայն, զորամասում զինծառայողների մեջ ծագած վեճն է եղել՝ կապված մի հեռախոսի հետ: Զորամասում հեռախոս է կորել, ու մի քանի հոգի հավաքվել և որոշել են, որ հեռախոսը գողացել է Վանիչկա Հովակիմյանը և պարտադրել են նրան վերադարձնել այն։









































