Ամերիկացի սենատոր Լամար Ալեքսանդրի օգնական Ջեսի Լոսկարնը Վաշինգտոնում ԱՄՆ Փոստային ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է ապօրինի նյութեր պահելու ու տարածելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով իշխանության ներկայացուցիչներին:
Հաղորդվում է, որ պաշտոնյան արդեն հեռացվել է սենատորի շտաբի պետի պաշտոնից: Այսօր նա կկանգնի դաշնային դատարանի առջև:
Ինչպես հայտարարել է Կոնգրեսի վերին պալատի անդամը՝ ինքը ցնցվել է ու հիասթափություն ապրել՝ իմանալով իր օգնականի ձերբակալման պատճառի մասին: Ալեքսանդրը հավելել է, որ մտադիր է համագործակցել քննության հետ:
Ջեսի Լոսկարնը սենատորի օգնական և նրա շտաբի պետ էր նշանակվել 2012-ին: Հաղորդվում է, որ ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել ձերբակալվածի տանն ու աշխատավայրում:









































