ՀԱՀ իշխանությունները փորձում են պարզել սուրդոթարգմանչի ինքնությունւը, ով աշխատել է Նելսոն Մանդելայի հրաժեշտի արարողության ժամանակ: Նրան մասնագետները մեղադրել են մասնագիտական լիարժեք անպիտանելիության մեջ:
Չորեքշաբթի լսողական արատներ ունեցողների տեղի ֆեդերացիայի ներկայացուցիչները BBC-ին հայտնել էին, որ թարգմանչի կիրառած շարժումները միանգամայն կամայական էին և իմաստազուրկ:
Տղամարդը թարգմանել էր պետությունների մի քանի առաջնորդների ելույթները, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի:
Որոշ տվյալներով՝ սուրդոթարգմանիչը նախկինում աշխատել է ՀԱՀ-ում իշխող «Աֆրիկյան ազգային կոնգրես» կուսակցության մի քանի միջոցառումների ժամանակ:
Կուսակցության ներկայացուցիչները դեռևս հրաժարվում են մեկնաբանություններից: ՀԱՀ կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է այդ առնչությամբ հանդես գալ հայտարարությամբ:








































