Thursday, 11 06 2026
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա

Ասոցացման համաձայնագրի չնախաստորագրումը չպետք է նվազեցնի Եվրոպայի հետ ՀՀ փոխգործակցության ձգտումը. Վիգեն Սարգսյան

Քիչ առաջ Երևանի «Մետրոպոլ» հյուրանոցում մեկնարկեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի կողմից համատեղ կազմակերպված՝ «Եվրոպական ինտեգրացիա-2013. ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարները Արևելյան գործընկերության վիլնյուսյան գագաթնաժողովից հետո» թեմայով երկօրյա համաժողովը: Համաժողովը վարող Բորիս Նավասարդյանը խոսքը փոխանցեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին, ով իր ելույթը սկսեց «Հայաստանի ազգային պլատֆորմ»-ից շնորհակալությամբ՝ ասելով, որ այն նպաստել է ՀՀ-ի՝ Եվրոպայի հետ անցած ճանապարհին և ապագայում էլ նպաստելու է: Նրա համոզմամբ՝ այդ ճանապարհը նույնը չէր լինի, եթե ՀՀ-ն չզգար քաղաքացիական հասարակության աջակցությունը՝ շնչառությունը:

Ապա անդրադառնալով Հայաստանի եվրոպական ուղուն՝ Վիգեն Սարգսյանն ասաց, որ ՀՀ-ԵՄ համագործակցության ձևաչափում ընկած են ընդհանուր արժեքներով ապրելու ու զարգանալու տեսլականը և այդ արժեքների հիման վրա եվրոպական ընտանիքի հետ առավել սերտ և ընդլայնված հարաբերությունների կառուցումը:

Նախագահի աշխատակազմի ղեկավարն իր խոսքում հիշեցրեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Վիլնյուսում արած հայտարարությունը, համաձայն որի՝ Հայաստանը վճռական է՝ շարունակելու հարաբերությունների զարգացումը Եվրոպայի հետ և իրականացնելու բարեփոխումներ:

Նրա գնահատմամբ՝ ՀՀ նախագահի այդ խոսքերը փաստում են, որ ՀՀ-ն, ի դեմս Սերժ Սարգսյանի, Վիլնյուսում վերահաստատեց ԵՄ-ի հետ ՀՀ երկխոսության այն մասը, որը վերաբերում է ՀՀ պարտականություններին: Վիգեն Սարգսյանը նշեց, որ ՀՀ իշխանության օրակարգում են և առաջնահերթությունն են այս ուղղությամբ բոլոր գործընթացները, որոնք իրականացվելու են անշեղորեն և լիարժեք:

«Հայաստանի մասնակցությունը եվրոպական ընտանիքին մերձեցնող ձևաչափերում Հայաստանի գիտակցված և աներկբա ընտրությունն է՝ թելադրված քաղաքական և մշակութային ինքնությամբ: Մաքսային միությանն անդամակցելու որոշումը խմբագրեց, բայց չբեկանեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգը»,- ասաց Վ. Սարգսյանը: Նրա խոսքով` կարևոր է, որ սա հասկանում են նաև իրենց եվրոպացի գործընկերները:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը վստահեցրեց, որ ՀՀ-ն շարունակելու է իր համագործակցությունն Արևելյան գործընկերության շրջանակում և հետևողական առաջ է մղելու բարեփոխումների գործընթացը: Նրա գնահատմամբ՝ հաջորդ տարին Արևելյան գործընկերության հետագա զարգացման համար լինելու է շրջադարձային՝ նոր լուծումների և համագործակցության նոր մոդելների որոնման տեսանկյունից: Նրա դիտարկումներով՝ Ասոցացման համաձայնագրի չնախաստորագրումը չպետք է նվազեցնի Եվրոպայի հետ մեր փոխգործակցության ձգտումը կամ ստվերի արդեն իսկ կատարված աշխատանքը:

«Մենք արդեն իսկ ունենք համատեղ ձեռքբերումներ: Այս գործընթացում ձևավորված մարդկային շփումները պետք է շարունակեն ծառայել երկրների հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, որպեսզի ավելի ապահով և անվտանգ հարևանություն ձևավորվի»,- ասաց նա՝ հավելելով, որ այն, ինչ չի բավարարում Վիլնյուսից հետո, ճկունությունն է, ուստի հետվիլնյուսյան ժամանակաշրջանում առանցքային ուղերձը պետք է լինի ճկունությունը:

Միջազգային համաժողովի օրակարգում էր նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեայի խոսքը, սակայն նրանք չկարողացան մասնակցել համաժողովի բացմանը, որի արդյունքում միանգամից սկսվեց համաժողովի ելույթների փուլը՝ կազմակերպությունների ղեկավարների ու փորձագետների մասնակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում