«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը չէր թաքցնում իր զգացմունքները «Սելթիկ»-ի դեմ խաղից հետո:
Հիշեցնենք` «կապտանռնագույններ»-ը 6:1 հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ, իսկ Նեյմարը դարձավ հանդիպման գլխավոր հերոսներից մեկը` հեղինակելով հեթ-տրիկ:
«Երջանիկ եմ, քանի որ իմ առաջին հեթ-տրիկը հեղինակեցի Չեմպիոնների Լիգայում: Խաղադաշտում ճնշում չէի զգում և շատ ազատ է գործում: Ինձ համար միևնույնն է, թե որ գծում եմ խաղում: «Բարսելոնա»-ում եմ` թիմիս օգնելու համար: Ուզում եմ հավատալ, որ այս հաղթանակը կարտացոլվի նաև ազգային առաջնության շրջանակներում մեր ելույթներում»,- ասել է Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը:







































