Էդվարդ Սնոուդենը ամերիկյան պարբերականի հետ հարցազրույցում հայտնել է, որ հրապարակել է ԱԱԳ գաղտնի տվյալները այն վտանգի պատճառով, որը ներկայացնում են ԱՄՆ հատուկ ծառայությունների գործողությունները: ԿՀՎ նախկին աշխատակիցը նաև հույս ունի, որի իր բացահայտումներն ամերիկյան կառավարությանը կստիպեն ավելի թափանցիկ գործել:
«Նախագահը կարող էր օգտագործել այն փաստը, որ հասարակությունն այժմ գիտի տվյալներ հավաքելու ծրագրի մասին, որպեսզի ԱԱԳ-ին կարգադրի իր ռեսուրսներն ուղղել նոր համաշխարհային տեխնիկական չափանիշների զարգացմանը, որոնք կապահովեին, այսպես ասած, համալիր անվտանգությունը»,- նշել է Սնոուդենը:
ԿՀՎ նախկին աշխատակիցն ասել է, որ ինքը որոշել է բացահայտել ԱԱ գործունեության հետ կապված գաղտնի նյութերը, երբ իմացել է հատուկ ծառայությունների կազմակերպած զանգվածային լրտեսության մասին: Բացի դրանից՝ Սնոուդենը չի կարողացել օբյեկտիվորեն գնահատել դրանք, ուստի որոշել է փոխանցել լրագրողներին:










































