Եվրախորհրդարանը բանաձև է պատրաստում Ուկրաինայի վերաբերյալ: Փաստաթղթում ակնարկներ կան Կիևին ֆինանսական աջակցության տրամադրման վերաբերյալ, եթե նա համաձայնի եվրաինտեգրման: Բանաձևի շուրջ քվեարկությունը ծրագրվում է հինգշաբթի: Այս մասին հայտնում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը:
Հաղորդվում է, որ Եվրախորհրդարանում գրանցվել է «Վիլնյուսի գագաթնաժողովի արդյունքների և Արևելյան գործընկերության ապագայի մասին, մասնավորապես, Ուկրաինայի վերաբերյալ» վերտառությամբ բանաձևի նախագիծ:
Փաստաթղթում ասվում է, մասնավորապես, բարձր մակարդակով ԵՄ նոր միջնորդական առաքելության ստեղծման մասին, որը կօգնի կառավարության, դեմոկրատական ընդդիմության և քաղաքացիական հասարակության միջև կլոր սեղանի կազմակերպմանն ու կապահովի ներկայիս ճգնաժամի խաղաղ կարգավորում:
Նախագծի հեղինակները զորակցություն են հայտնել ուկրաինացի ցուցարարներին:
«Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է խաղաղ ցուցարարների դեմ կոշտ ուժի կիրրառումը և ընդգծում արագ, արդյունավետ և անկախ հետաքննության ու մեղավոր ճանաչված անձանց պատժելու անհրաժեշտությունը, վերջին օրերին ձերբակալված խաղաղ ցուցարարների անհապաղ ու ավերապահ ազատ արձակման կոչ անում»,- ասվում է բանաձևի նախագծում:
Փաստաթղթում խոսվում է նաև ԱՄՀ-ի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից Ուկրաինային ֆինանսական օգնության տրամադրման մասին՝ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ կապված բարեփոխումների իրականացման դեպքում:









































