ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ուկրաինական իշխանություններին խորհուրդ է տվել օրինակ վերցնել ՀԱՀ հանգուցյալ առաջնորդ Նելսոն Մանդելայից՝ քաղաքացիական խաղաղության պահպանման համար: Այս մասին գրում է Interfax-ը:
Քլինթոնը կարծում է, որ ուկրաինական իշխանությունը պետք է խաղաղ ճանապարհով լուծի երկրում ստեղծված բարդ իրավիճակը՝ Մանդելայի սկզբունքով:
Twitter-ի իր օգտահաշվում Քլինթոնը գրել է. «Հենց նոր եմ վայրէջք կատարել Նյու Յորքում: Ուկրաինայի կառավարությունը պետք է հետևի Մադիբայի օրինակին (ՀԱՀ-ում այդպես են անվանում Մանդելային-1in.am) և ընտրի մարդկանց հետ երկխոսությունը, այլ ոչ թե ուժը»:
Նա հավելել է, որ վերադառնալով ՀԱՀ-ից ՝տագնապով է հետևում Ուկրաինայի իրադարձություններին:










































