Էպոտաժի աստղ Լեդի Գագան այս հանգստյան օրերին Լոնդոնի համերգասրահում իրեն թույլ է զգացել և ուշագնաց է եղել:
Լեդի Գագան լրջորեն վախեցրել է երկրպագուներին: Ելույթի ժամանակ նա իրեն վատ է զգացել: Ինչպես հաղորդում են ականատեսները՝ Գագան ուշաթափման եզրին է եղել: Նրա համար շտապօգնություն են կանչել:
«Ժամանելով՝ բժիշկները երգչուհուն թթվածնի դիմակ են հագցրել: Միայն դրանից հետո է նրա ինքնազգացողությունը բարելավվել»,- հաղորդում են Գագային մոտ կանգնած աղբյուրները:
Հիմա երգչուհու առողջական վիճակը լիովին կարգավորվել է: Ոչ մի հիվանդություն չի հայտնաբերվել: Ամենայն հավանականությամբ, Գագայի ուշաթափությունը կապված է եղել գերհոգնածության հետ: Ինչպես հայտնի է, հիմա նրա մոտ ծանրաբեռնված համերգային գրաֆիկ է: Բացի այդ, վերջերս երգչուհին թողարկել է ARTPOP ալբոմը, որի վրա նույնպես ջանասիրաբար աշխատել է:








































