Մեծ Բրիտանիայում շարունակվում են ֆիքսել փոստարկղերի ի հայտ գալը փոստատարների` հավաքելու և առաքելու համար չնախատեսված վայրերում: Լրագրողներն այս երևույթն անվանել են «առաջին կարգի չարաճճիություն»:
Բրիտանացիներն այժմ ունեն նաև «ճանապարհային» փոստ: Հիշեցնենք, որ առաջին նմանատիպ արկղը հայտնվել է Սոնինգ գյուղում:
Նամակների համար նախատեսված ևս մեկ կարմիր տուփ է հայտնվել Շրոփշիր կոմսության Թելֆորդ քաղաքում: Այն, ինչպես և նախկինը, դժվարամատչելի վայրում է՝ կախված է ճանապարհից 3 մետր բարձրության վրա:
Բրիտանացիներն ասում են, որ «առաջին կարգի չարաճճիության» հեղինակը պետք է հրաշք գործեր` վարորդների և հետիոտների աչքին չերևալու համար:
Առաջին մարդը, ով տեսել է վերոնշյալ արկղն, ուսանող Ադամ Վոշբրուքն է, գրում է Federal Post-ը:








































