Այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, անդրադառնալով ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը, ասաց. «Մենք պետք է մերժենք ընտրակաշառքի բոլոր տարբերակները՝ նաև բարեգործության անվան տակ, ցուցակներով օգնություն բաժանելու ձևաչափով»:
Նրա խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում պետք է ձևավորել այնպիսի խորհրդարան, որում չլինի քաղաքական մենաշնորհ:
Մանրամասները՝ տեսանյութում: