Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալ»-ը երեկ 0:2 հաշվով առավելության է հասել «Կոպենհագեն»-ի նկատմամբ:
«Արքայական ակումբի»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ թիմը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում դարձել է առաջինը, որը խփած գոլերի քանակով հատել է 800-ի սահմանը:
Այդ ցուցանիշով առաջին հնգյակում են «Բավարիա»-ն (542 գոլ), «Բարսելոնա»-ն (487), «Մանչեսթեր Յունայթեդ»-ն (464) ու «Միլան»-ը (415):
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը խմբում զբաղեցրեց առաջին տեղը:







































