Ինդիանապոլսի դատարանը (ԱՄՆ) 30 տարվա ազատազրկման է դատապարտել մանկապիղծ Պիտեր Տրուոնգին Ավստրալիայի Քվինսլենդ նահանգից:
Տրուոնգը 8 հազար դոլար էր վճարել տղայի որդեգրման համար, որը ենթադրաբար Ռուսաստանից է, ինչից հետո նա իր կողակցի՝ Մարի Նյուտոնի հետ երեխային տարել է տարբեր երկրներ ու պարտադրել առնվազն 6 անգամ սեռական հարաբերություն ունենալ տղամարդկանց հետ:
Հանցագործության կատարման ժամանակ տղան եղել է 5 տարեկան:
Ավելի ուշ Տրուոնգին մեղադրանք է առաջադրվել երեխային սեքսուալ շահագործման ենթարկելու ու մանկական պոռնոգրաֆիա պահելու համար:
Մեղադրյալին սպառնացել է մինչև 40 տարվա ազատազրկում, սակայն ժամկետը կրճատվել է մինչև 10 տարի հետաքննության հետ համագործակցության շնորհիվ, ինչի հետևանքով նա համաձայնել էր օգնել հայտնաբերել այլ մանկապիղծների ևս, հայտնում է Interfax-ը:









































