Wednesday, 01 05 2024
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները
Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվածքներ ստացած քաղաքացուն տեղափոխվել են հիվանդանոց
Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին
19:20
Գերմանիայում բոլոր ատոմակայանների փակումն անվանել են ճիշտ քայլ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ

Մոսկվան և Արևմուտքն իրենց հետաքրքրությունը կունենան Հայաստանում անցկացվելիք արտահերթ ընտրություններում

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ բարձրաձայնում են արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։ Վարչապետ Փաշինյանը նշում է, որ այդ ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում և որ «այդ ընտրությունների հիմնական նպատակը պետք է լինի ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման մեխանիզմը ժողովրդին վերադարձնելը և այդ վերադարձն անբեկանելի դարձնելը»։

Փորձագետների կարծիքով՝ այդ ընտրություններով հետաքրքրված կլինեն ոչ միայն ներքին, այլև արտաքին խաղացողները, որոնք կցանկական իրենց ուժերն ամրապնդել Հայաստանում։

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի խոսքերով՝ թե՛ Ռուսաստանը և թե՛ Արևմուտքը կունենան իրենց հետաքրքրությունները. «Աշխարհաքաղաքական կենտրոնները ցանկություն ունեն Հայաստանի խորհրդարնում ունենալ դոմինանտ ուժ, որը Հայաստանի քաղաքական վեկտորը կամ կթեքի դեպի իրենց, կամ կպահի իրենց ուղղությամբ։ Նշեմ, որ նրանք հիմա անտեսանելի գործուենություն են իրականացնում՝թե՛ Ռուսաստանը և թե՛ Արևմուտքը»։

Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ նշում է, որ Արևմուտքի հետաքրքրություններն այդ հարցում միանշանակ չեն՝ Եվրամիությունը և ԱՄՆ-ը միասնական չեն, կան տարաբաժանումներ, իսկ ռուսական կողմը միասնական է։ Մեր հարցին, թե Մոսկվան նոր ուժի վրա խաղադրույք կկատարի, թե կաշխատի արդեն իսկ առկա ուժերի հետ, Բադալյանը պատասխանեց. «Դա տեխնոլոգիայի հարց է, կարող է նորը ստեղծել, կարող է եղած մի քանի ուժերը վերաֆորմատավորել»։

Մեր այն հարցին՝ իշխանության պահպանմամբ հետաքրքրված կլինի Արևմո՞ւտքը, թե՞ Ռուսաստանը, Բադալյանը պատասխանեց. «Արևմտյան ուժերը կհետաքրքրվեն, որովեհտև ամեն դեպքում Հայաստանում իշխանության գլուխ եկած ուժը չի հանդիսանում Ռուսասստանի վասալը։ Իհարկե Արևմուտքը կցանկանար ընդգծված արևմտյան ուժ տեսնել ապագա խորհրդարանում, ուղղակի այս պահի դրությամբ միայն իշխանության վրա չէ խաղադրույքը։ Արևմուտքը երբեք մի ուժի վրա երբեք խաղադրույք չի կատարում, խաղադրույք է անում մի քանի ուժերի վրա»։

Փորձագետը շարունակում է. «Իշխանությունների համար արտահերթ ընտրությունների գնալը չպետք է ինքնանպատակ լինի, քանի որ Հայաստանում քաղաքական համակարգի վերաֆորմատավորում է, արտահերթ ընտրությունները պետք է ծառայեն այդ նպատակին, այսինքն՝ ոչ թե պարզապես փոխվի ուժերի հարաբերակցությունը, այլ իշխող քաղաքական թիմը դա պետք է ծառայեցնի Հայաստանի քաղաքական բարեփոխումներին։ Բայց խնդիրն այն է, որ ՀՀ վարչապետը Հայաստանի զարգացման քաղաքական վեկտորը դեռ չի գծել»։

Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները չեն կարող չհետաքրքրել աշխարհաքաղաքական կենտրոններին, բայց թե այդ հետաքրքրություններն ինչ դրսևորումներ կունենան, կախված կլինի կոնկրետ պահից. «Թե այդ պահին ինչ դասավորություն ու իրավիճակ կլինի, այս պահին դժվար է կանխատեսել։»

Մեր զրուցակիցը շարունակում է. «Իշխանությունը երկրում կարող է տարբեր արժեքների դավանել, բայց աշխարհաքաղաքական փոփոխություն բերել արտաքին քաղաքականության մեր հայեցակարգում՝ այլ բան է։ Աշխարհագրությունը մնում է աշխարհագրություն, իրավիճակն էլ ներկայումս այնպես է, որ մենք տեսնում ենք, որ Արևմուտքը տարածաշրջանում չունի քաղաքական ռազմավարություն։ Արևմուտքը, մեծ հաշվով, առայժմ չգիտի, թե Ռուսաստանի հետ ինչպես է վարվելու։ Նույնիսկ ԱՄՆ-ի ներսում ընդհանուր մոտեցում դեռ չկա, մենք տեսնում ենք, որ, օրինակ, Կոնգրեսը մտնցում է պատժամիջոցներ, բայց Սպիտակ տունը չի շտապում այդ պատժամիջոցները գործի դնել։ Այդ անորոշությունների պայմաններում, այո՛, Հայաստանը պետք է զգուշավոր լինի։ Մի բան է արևմտյան արժենքերով առաջնորդվել, բայց մեկ այլ բան է՝ արտաքին քաղաքականության մեջ հայեցակագային փոփոխություններ մտցնել»։

Ռուբեն Մեհրաբյանը նշում է՝ այլևս անցյալում է այն փաստը, որ Հայաստանն ուներ ռուսամետ իշխանություն և իշխանությունից ավելի ռուսամետ ընդդիմություն։ «Դա փոխվել է, համենայնդեպս, գոնե տեսնում ենք, որ անցած մեկ ամսվա ընթացքում այս իշխանությունը առաջնորդվել է բացառապես Հայաստանի Հանրապետության շահերով։ Այսինքն՝ մեր հարաբերությունն այլոց հետ ածանցվելու է մեր շահերից, ոչ թե սրան կամ նրան սպասարկելու շահերից։ Իսկ դա ակնհայտ որակական փոփոխություն է ու որևէ մեկը դա հերքել չի կարող»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում