Արագածոտնի մարզի Նոր Արթիկում համայնքապետ ընտրություններում առաջադրվել են երկու թեկնածու՝ Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Թաթուլ Գրիգոյանը և ԲՀԿ-ի կողմից առաջադված Վադգես Ներսիսյանը:
Բնակիչները ընտրության են եկել նոր կառավարության հետ հույսեր կապելով․ «Նիկոլի բազուկներին մեծ ուժ, որ աշխատաղեր ստեղծի, կոռուպցիան վեացնի, որովհետև սա ապրել չէր, որ մենք ապրում էինք»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Նոր Արթիկի բնակիչներից մեկը:











































