Վիետնամում գրաքննիչները ԶԼՄ-ներից մաքրել են բոլոր այն նյութերը, որոնք վերաբերում են Կիևում Վլադիմիր Լենինի արձանը հանելուն: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ամենասկզբում այդ ակցիայի բոլոր մասնակիցներին հաղորդագրություններում համարում էին ծայրահեղականներ:
Այժմ դրա վերաբերյալ բոլոր հիշատակումները Վիետնամի համացանցից անհետացել են, իսկ համապատասխան որոնման արդյունքները հաղորդում են սխալի մասին:








































