Thursday, 06 06 2024
Տոկաեւը դու՞րս է մնում Պուտինի աշխարհաքաղաքական «պահունակից»
Միջանցքի հարցը Թուրքիայի օրակարգում է. այն չլուծած՝ Հայաստանի հետ կարգավորման չեն գնա
16:07
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինա զինվորականներ ուղարկելու պլաններ չկան
Հեղինակազարկված շարժում է և իր հետ հեղինակազրկում է եկեղեցուն
15:50
Ուկրաինան դժգոհ է F-16-ի օդաչուների պատրաստման տեմպերից
Ստո’ւմ ես, Վարդապետյան Աննա, ոչինչ չի արվում. որդեկորույս մայրերի բողոքի ակցիան
Սառույցով դույլ, բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներ՝ կառավարության շենքի մոտ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավորին
Եթե աղետի գոտում համաճարակ սկսվի, համակարգը պատրաստ է, եղել եմ այդ վայրերում, առայժմ խնդիր չկա
ԱԺ ուղարկած իմ բողոքին ընթացք չի տրվել. Անահիտ Ավանեսյան
«Հենց «Մայդանից» խոսողներն են Ռուսաստանին հանձնել Ուկրաինայի և Վրաստանի տարածքների 20%-ը». Կոբախիձե
ՀԱՊԿ անպատասխանատվության գոտին
Գազայում հայտնել են ՄԱԿ-ի դպրոցի վրա իսրայելական հարվածից առնվազն 20 զոհի մասին
Նման այց չի պլանավորվում․ Նազելի Բաղդասարյանն արձագանքել է վարչապետի՝ COP29-ին մասնակցելու մասին լուրերին
14:30
Ճապոնիայի կայսրը կայցելի Միացյալ Թագավորություն
Իսրայելը չի դադարեցնի պատերազմը բանակցությունների համար
14:10
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՄԱԿ-ին չեղարկել COP29-ն Ադրբեջանում անցկացնելու որոշումը
Երկրորդ հարկի պատուհանից երեխա է ընկել. նկատվում է դրական դինամիկա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
ՀՀ-ն 30 տարի պատերազմի էր պատրաստվել Ադրբեջանի դեմ, բայց կռիվը նաև ՌԴ-ի և Թուրքիայի հետ էր
Ժամանակակից պատերազմը նյարդերի պայքար է, հաղթանակը պահանջվում է համառ կամք, չընկրկել
«Արևմուտքի քաղաքականությունը հանգեցնում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի վատթարացմանը». Շոյգու
Վրաստան-Ռուսաստան հսկիչ անցակետի անձնակազմը տարհանվել է հեղեղման պատճառով
Ի գիտություն կամավոր ատեստավորման արդյունքում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների
«Ռուսաստանն ու Ադրբեջանն ավելի ու ավելի են դիվերսիֆիկացնում իրենց հարաբերությունները». Պուտին
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Շվեդիայի վարչապետին
Հանցավոր խումբը թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք է բերել 231 մլն դրամ, կատարել է խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿ
Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան

Բոլոր իշխանություններից ամենակարևոր իշխանությունը

Հունիսի 8-ին մեկնարկեցին բուհական ընդունելության քննությունները։ Դրանք անցկացվում են նախկին կարգով։ Ինչպես իրավացիորեն հայտարարել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, քննությունների նախօրեին կարգի փոփոխությունը կարող էր մեծ էքսցեսներ հարուցել քննական համակարգում, և որոշում է կայացվել դրանք անցկացնել արդեն իսկ հաստատված կարգով։ Ավելի վաղ, իր պաշտոնում նշանակման հաջորդած օրերին կրթության և գիտության նախարարը արել էր մեկ այլ կարևոր առանցքային հայտարարություն։ «Կրթության բոլոր օղակներում վիճակը վատ է»,- հայտարարել էր Արայիկ Հարությունյանը։

Նա, իհարկե, նորություն չէր ասել։ Նորությունն այն է, որ այդ մասին հայտարարվում է կրթության նախարարի մակարդակով։ Նախկին նախարարները ևս խոսել են կրթության ոլորտի «թերությունների, բացթողումների» մասին, բայց երբեք չեն ասել՝ բոլոր օղակներում վիճակը վատ է։ Իսկ վիճակն իրականում վատ է, ու վատ է ոչ միայն ու գուցե ոչ այնքան կրթության ոլորտի մասնագետների, ծրագրերի ու այլ շոշոփելի սուբստանցիաների մասով, որքան կրթության նկատմամբ հանրային վերաբերմունքի, կրթությանը ներկայացվող հանրային պահանջարկի առումով։ Ի վերջո, ինչի՞ն է ծառայում կրթությունն աշխարհում ընդհանրապես և ինչի՞ն է ծառայել կրթությունը Հայաստանում մինչև վերջերս։ Այս հարցերի պատասխանից է կախված նաև կրթության ոլորտի առողջացումը, որը ռազմավարական, ընդհուպ ազգային անվտանգության կարևորության խդնիր է։ Եվ այդ կարևորությունն ու նշանակությունը սկսվում է տարրական դպրոցից, անգամ մանկապարտեզից։

Չերչիլն ասում էր՝ դպրոցի ուսուցիչներն ունեն այնպիսի իշխանություն, որի մասին կերազեն վարչապետները։ Ահա այդ իշխանությունը, ուսուցչի անսահման իշխանությունը, մարդ ու քաղաքացի կերտելու իշխանությունը նորանկախ Հայաստանում ձևախեղված է եղել, եթե կուզեք, քաղաքական տերմինաբանությամբ, այդ իշխանությունը զուրկ է եղել լեգիտիմությունից։ Ու դպրոցի ուսուցչի ոչ լեգիտիմ իշխանությունը տարածվել է երկրով մեկ, տարածվել է մեր կենսագործունեության բոլոր ոլորտներ՝ հասնելով քաղաքական իշխանությանը։ Ընդ որում, դա տեղի է ունեցել հենց դպրոցների ուսուցիչների, դրանց տնօրենների՝ ընտրություններում, ընտրակեղծարարությանը ունեցած անմիջական ու բավական ծանրակշիռ մասնակցությամբ։ Այսպիսով, կրթության ոլորտի ամենաառաջին ու գուցե ամենավտանգավոր խնդիրը առաջին հերթին դպրոցում է, բայց, բնականաբար, ոչ միայն դպրոցում։ Բայց մինչև չլուծվի դպրոցի խնդիրը, չի լուծվելու նաև ավելի բարձր մակարդակի՝ մասնագիտական ուսումնարանների, առավել ևս՝ բուհերի խնդիրը։

Դպրոցում կրթության խնդիրը, ընդ որում, կապված է ոչ միայն ու ոչ այնքան ուսուցիչների մասնագիտական որակների, որքան նրանց մտածողության ու հոգեբանության, քաղաքացի չլինելու հանգամանքի հետ։ Մինչև ուսուցիչը չունենա այդ՝ իշխանություն կրողի առաքելությունը, մինչև խորապես չգիտակցի այդ առաքելությունը, նա չի կարող որակյալ քաղաքացի ու բանիմաց աշակերտ դաստիարակել։ Առավել ևս, որ աշակերտի մեխանիկական գիտելիքների ստացման հարցն այսօր ուսուցչի գործունեության տիրույթից դուրս է, այդ հարցը լուծել է գիտատեխնիկական-տեխնոլոգիական առաջընթացը։ Գիտելիքի մեխանիկական ստացման տեսանկյունից այսօր ցանկացած գաջեթ լավագույնս կարող է փոխարինել և փոխարինում է ուսուցչին կամ դասախոսին։ Եվ ուրեմն, ուսուցչի ու դասախոսի խնդիրը ոչ թե տարբեր աղբյուրներից իր ստացած գիտելիքի ավտոմատ փոխանցումն է աշակերտին կամ ուսանողին, այլ նրա մեջ մտածելու մեթոդի, մտածելու ունակության զարգացումը, որը քաղաքացի դաստիարակելու ամենաառաջնային պայմանն է, քանի որ առանց ինքնուրույն մտքի, մտածողության չի կարող լինել քաղաքացի, առավել ևս պահանջատեր ու պատասխանատու քաղաքացի։

Այս իմաստով, կրթության և գիտության նախարարի խնդիրը, թերևս, ամենադժվար լուծելի խնդիրներից է ողջ կառավարության կազմում։ Շատ ավելի հեշտ է ապահովել հարկային մուտքերի հավաքագրման մակարդակի ավելացում կամ տնտեսական հավելաճ, քան լուծել դպրոցներում ու բուհերում մարդկանց մեջ տասնամյակներով արմատացած արատներից ձերբազատվելու խնդիրը։

Կրթության ոլորտի մյուս կարևոր, ռազմավարական խնդիրը կրթության նկատմամբ հասարակական պահանջարկի հարցն է։ Ինչո՞ւ են մարդիկ ցանկանում, որ իրենց երեխաները կրթված լինեն։ Ինչու են հենց այսօր հազարավոր երիտասարդներ ընդունելության քննություններ հանձնում բուհ ընդունվելու համար։ Որովհետև այդպես ընդունվա՞ծ է, որովհետև կարևորում են հանրային կարծի՞քը՝ դիպլոմ ունենալ-չունենալու վերաբերյալ, թե՞ որովհետև կրթությունը համարում են բարեկեցիկ կյանք ունենալու հիմնական գրավական։ Այն հանրություններում, որտեղ մարդիկ առաջնորդվում են այս վերջին մոտեցմամբ, կրթական միանգամայն այլ զարգացվածության մակարդակ ունի։ Եվ հակառակը, այն հանրություններում, որտեղ կրթության նկատմամբ վերաբերմունքը ձևավորվում է ոչ թե բովանդակության, այլ ձևի հիման վրա, առկա են դեգրադացված, անարդյունավետ կրթական համակարգեր ու հաստատություններ։ Այս խնդիրը, մեծ հաշվով, բխում է նաև հասարակության մեջ «լավ մարդու», «բարեկեցիկ մարդու», «կրթված մարդու», վերջին հաշվով՝ «հերոսի» մասին պատկերացումներից։ Ովքե՞ր են մեր հերոսները եղել մինչև հիմա։

Օլիգարխը, կիսագրագետ պատգամավորը, նրա թիկնապահը, նախարարի վարորդը, պնակալեզ մտավորականը, ռաբիս երգիչը և այդպես շարունակ։ Գիտելիքը, կրթությունը մեր հասարակության համար չի համարվել լավ ապրելու, բարեկեցիկ ապրելու կողմնորոշիչ ու գրավական։ Ու պատահական չէ, որ մենք հարուստներ չսիրող, հարուստներին ատող հասարակություն ենք, որովհետև մեր հարուստները հարուստ են դարձել ամեն ինչի, բայց ոչ երբեք կրթության ու գիտելիքի հաշվին։ Այս համատեքստում հայկական հեղափոխությունը բացառիկ դերակատարում ու նշանակություն կարող է ունենալ, որովհետև հեղափոխությունը բացի իշխանության փոփոխությունից, հանգեցրել է, համենայնդեպս, հուսանք, նաև հերոսների փոփոխությանը։

Հերոսը այլևս, գոնե այս էյֆորիկ ժամանակահատվածում, ոչ թե հանրապետական փողատերն է, այլ հեղափոխության առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանը, որը սիրո ու համերաշխության կոչերից բացի, իր հետ բերել է նաև կրթության, գիտելիքի ուղերձ։ Սա շատ մեծ կապիտալ է կրթության ոլորտի կառավարիչների, առաջին հերթին նախարարի համար՝ կրթության բնագավառում իրական, բովանդակային ու խորքային հեղափոխություն իրականացնելու համար։ Եվ հակառակը՝ եթե հեղափոխությունը չհասավ կրթության ոլորտ ու չքանդեց խորքային արատները, մնացած բոլոր ոլորտների հեղափոխական արդյունքը կարող է փոշիանալ շատ կարճ ժամանակահատվածում։

Այսօր՝ հեղափոխական կառավարության ծրագրի հաստատման հաջորդ իսկ օրը բուհական ընդունելության քննություններ են հանձնում Նոր Հայաստանի առաջին դիմորդները։ Շատ խորհրդանշական է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում