Իտալիայի պնախարար Էլիզաբետտա Տրենտան հայտնել է, որ միայն ՆԱՏՕ-ն կարող է անվտանգություն ապահովել միջերկրածովյան տարածաշրջանում, որտեղ «բազմաթիվ սպառնալիքներ կան քողարկված։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ այս մասին նա հայտարարել է որպես պնախարար իր առաջին հարցազրույցում, որը հրապարակվել է այսօր Il Messaggero թերթում։
«Անհրաժեշտ է աշխատել այն ուղղությամբ, որ ՆԱՏՕ-ն ավելի ճկուն դառնա։ Միջերկրածովյան տարածաշրջանում մենք կիսում ենք աշխարհաքաղաքական հիմնական շահերն ու պատրաստ ենք ավելի սերտ համագործակցել հավաքական անվտանգություն ապահովելու համար։ Միայն ՆԱՏՕ-ն կարող է պատասխանել տարածաշրջանի անհանգիստ գոտիներից բխող սպառնալիքներին»,- ասել է Տրենտան։ Նա նաև նշել է, որ այդ նպատակներով Իտալիան ձգտում է ակտիվացնել ՆԱՏՕ-ի հարավային հրամանատարական կենտրոնի աշխատանքը, որը Նեապոլում է գտնվում։
«ԱՄՆ-ն մնում է մեր գլխավոր դաշնակիցը, բայց մեր երկրի շահերից է բխում բոլորի հետ երկխոսելը»,- նշել է նախարարը։









































