Հոլիվուդյան դերասանուհի և Մոնակոյի արքայադուստր Գրեյս Քելիի թոռնուհին՝ Շարլոտա Մարի Պոմելին Կազիրագին, ըստ ամենայնի, իր հայտնի տատիկից ժառանգել է լավագույնը։

31-ամյա գեղեցկուհին հայրենիքում ակտիվ լրագրողական գործունեություն է ծավալում, մեծ ձեռքբերումներ ունի ձիասպորտում և իհարկե, աչքի է ընկնում գեղեցիկ արտաքին տվյալներով։

Գահի հավակնորդների հերթում Շարլոտա Կազիրագին 8-րդն է, և հավանական է, որ նա երբեք էլ գահ չբարձրանա։ Սակայն դա չի ազդում այդ կապուտաչյա գեղեցկուհու նկատմամբ հասարակության սիրո վրա։




















































