Ամերիկյան Դեթրոյթ քաղաքի (Միչիգան) նախկին քաղաքապետ Կվամե Կիլպետրիկը, ով 28 տարվա ազատազրկման է դատապարտվել կոռուպցիայի համար, քաղաքին որպես փոխհատուցում պետք է վճարի 4.7 մլն դոլար: Երեկ նման որոշում էր կայացրել ԱՄՆ ավտոմոբիլային մայրաքաղաքի դատարանը: Քաղաքն անցած շաբաթ սնանկ է ճանաչվել: Դեթրոյթի պարտքը գնահատվում է 18.5 մլրդ դոլար: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Բացի այդ, դատարանի որոշմամբ 43-ամյա Կիլպետրիկը պետք է 195 հազար դոլար վճարի ամերիկյան հարկային մարմիններին:
Այս տարվա մարտին երդվյալ ատենակալները նրան մեղավոր էին ճանաչել ռեկետի, խարդախությունների, կաշառակերության ու հարկերի վճարումից խուսափելու մեջ: Նախկին քաղաքապետի դեմ դատավճիռը կայացվել էր հոկտեմբերին:
Սևամորթ դեմոկրատը Դեթրոյթի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2001-ին: Նրանից բոլորը մեծ ակնկալիքներ ունեին: Կիլպետրիկը հրաժարական է տվել 2008 թվականին՝ այն բանից հետո, երբ տեղի թերթերից մեկը գաղտնազերծվեց նրա գաղտնի ինտիմ կապը ենթակայի հետ: Սկզբում նա հերքում էր մեղադրանքները, սակայն հետո խոստովանել է կեղծ ցուցմունքների տրամադրումը:









































