Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը աչքի կատարակտի հեռացման վիրահատություն է տարել։ Վիրահատությունը բարեհաջող է անցել, և 92-ամյա թագուհին չի չեղարկել ոչ մի միջոցառման մասնակցություն։ Այս մասին հաղորդում է Press Association-ը։
Պրոցեդուրան տեղի է ունեցել Լոնդոնի մասնավոր հիվանդանոցներից մեկում, վիրահատության մասին տեղեկությունը հաստատել են Բուքինգհեմյան պալատում։
ԶԼՄ-ները նկատել են, որ վերջերս Եղիսաբեթ II-ը հանրությանը ներկայացել է մուգ արևային ակնոցներով։











































