Մայիսին Սաուդյան Արաբիան օրական 100 հազար բարելով ավելացրել է նավթի արդյունահանումը։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով կառավարության պաշտոնյաներին։
Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ հունիսին ևս արդյունահանումը նախատեսվում է մեծացնել։ Նշվում է, որ այս գործողությունները թույլ կտան նվազեցնել շուկայում Իրանի կողմից նավթի մատակարարման խափանումների հետ կապված մտահոգությունները։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն, մինչև Իրանի միջուկային գործարքից դուրս գալը, Սաուդյան Արաբիայից նավթի գների կայունացման երաշխիքների հարցում է արել՝ դրանց կտրուկ աճի դեպքում։







































