«Սարի թաղի» գործով ամբաստանյալներ Հրայր Իսախանյանի, Էդուարդ Զեյթունյանի, Հարություն Թորոսյանի և Անդրանիկ Քյոսեյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ միջնորդությունները դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարեց:
Հարություն Թորոսյանին, Հրայր Իսախանյանին, Անդրանիկ Քյոսեյանին, Էդուարդ Զեյթունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2016 թվականի հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա և Որմնադիրների փողոցների հատման վայրում առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:








































