24-ամյա Օբրի Մայոն և 23-ամյա Ուեբ Թայլերը նոյեմբերի 21-ին հանգստանալիս են եղել տան ձեղնահարկում, երբ երտասարդը տեսել է եղջերուների հոտը և որոշել որսի դուրս գալ: Քիչ անց որսին է միացել նաև աղջիկը: Այս մասին գրում է The Times Free Press-ը:
Տղան չի լսել, թե ինչպես է աղջիկն իրեն ձայն տալիս, փոխարենը նա տերևների շրշյուն է լսել և կարծելով, թե եղջերու է, կրակել է: Օբրիի ձայնը լսելով` երտասարդը հասկացել է, որ փամփուշտը նրան է դիպել:
Երբ Մայոն 24 ժամ անց հիվանդանոցում ուշքի է եկել, ասել է, որ հիշում է, թե ինչպես էր պառկած գետնին, իսկ թե ինչի մասին են խոսել ինքը և Ուեբը, չի հիշում: Տեսնելով ուշքի եկած ընկերուհուն` Ուեբը շտապել է նրան սեր խոստովանել` վախենալով, որ վերքը կարող է մահացու լինել:
Զույգը մի քանի ամիս առաջ էր ծանոթացել, սակայն նրանց հարաբերություններն ընկերական էին, քանի դեռ Ուեբը չկրակեց Օբրիի ոտքին:









































