Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները բարեգործական վիճակախաղ կկազմակերպեն, որտեղ նրանք կխաղարկեն արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանիքին հագած իրենց հագուստները՝ գրում է BBC-ն:

Հավաքված դրամը կփոխանցվի Մանչեսթրում ահաբեկչության հետևանքով տուժածներին աջակցող We Love ֆոնդին:

Առցանց վիճակախաղում կխաղարկվեն Բեքհեմի հագած Dior կոստյումը և Վիկտորյայի զգեստը սեփական հավաքածուից: Երկրպագուները պետք է առցանց տոմսեր ձեռք բերեն, որոնց գինը սկսվում է 18 եվրոյից:










































