Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն, Նորք-Մարաշ նստավայրի մոտ ցույց եւ նստացույց է: 2015 թվականի նոյեմբերին Նորք-Մարաշում ձերբակալված զինված խմբի գործով ամբաստանյալների հարազատները պահանջում են, որ դատարանը արտահերթ նիստ հրավիրի և անհապաղ ազատ արձակի բոլոր ամբաստանյալներին:
Նրանց վրդովվեցրել է հերթական դատական նիստի կրկին հետաձգումը: Արտահերթ նիստ չհրավիրելու և բոլոր ամբաստանյալներին անհապաղ ազատ չարձակելու դեպքում, ցուցարարները սպառնում են դատավոր Արմեն Բեկթաշյանին հրաժարական պարտադրել:











































