Մի շարք մզկիթների փակման եւ երկրից իմամների ատաքսման վերաբերյալ Ավստրիայի իշխանությունների որոշումը ռասիստական եւ խտրական քաղաքականության դրսեւորում Է, հայտարարել Է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը:
Ավելի վաղ Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը Twitter-ում հայտնել Էր, որ Ավստրիան կարտաքսի 40 իմամների եւ կփակի մզկիթներ, որոնք խախտում են իսլամի մասին օրենքը:
«Ավստրիայում յոթ մզկիթների փակումը եւ իմամների արտաքսումը երկրի սահմաններից ռասիստական եւ խտրական քաղաքականության հետեւանք Է՝ նպատակամիտված այդ երկրում իսլամի դեմ: Նպատակն Է՝ մեկուսացնել մահմեդական հասարակությունն իրենց քաղաքական շահերի օգտին:
Ավստրիայի կառավարության այս դիրքորոշումը հակասում Է միջազգային իրավաբանական նորմաներին, սոցիալական միասնության քաղաքականությանը եւ փոքրամասնությունների իրավունքներին»,- գրել Է Քալինը Twitter-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:







































