Չինաստանում առևտրի կենտրոնի այցելուներն իսկական դրամայի են ականատես եղել: 38-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել` չդիմանալով շոփինգին: Այս մասին գրում է Breibart-ը:
Ողբերգությունը տեղի է ունեցել Չինաստանի արևելյան հատվածում գտնվող Սյուիչժոու քաղաքում: Առևտրի կենտրոնի տեսախցիկները ֆիքսել են, որ զույգն առևտրի կենտրոնում է եղել մոտ 5 ժամ: Այդ ընթացքում զույգն այնքան գնումներ է կատարել, որ դժվարությամբ է դրանք տանել կարողացել: Տաո Սյաո անունով տղամարդն այս մասին ասել է ընկերուհուն: Սակայն վերջինս պնդել է, որ պետք է մտնել ևս մեկ խանութ`կոշիկ գնելու համար:
Երբ տղամարդը հրաժարվել է, նրանք սկսել են վիճել: Ականատեսների խոսքերով` վեճը շարունակվել է այնքան ժամանակ, մինչև Սյաոն ձեռքից չի դրել բոլոր պայուսակները և առևտրի կենտրոնի 7-րդ հարկից ներքև նետվել:









































