Այսօր՝ հունիսի 8-ին, հաշմանդամ օդաչուները դարձյալ բողոքի ակցիա էին անում Կառավարության շենքի մոտ: Նրանք հույս ունեն, որ կառավարության փոփոխությունը կնպաստի իրենց հարցի լուծմանը:
Օդաչուներից մեկի խոսքով՝ իրենց անցած գործունեությունը չի արժանացել համապատասխան գնահատականի:
«Նրանք մեր ծնողներն են՝ ինչո՞ւ են մեզ անտերության մատնել»,- նկատի ունենալով կառավարությանը՝ ասաց օդաչուներից մեկը: Հիշեցնելով Պարգև Սրբազանի խոսքերը, թե՝ եթե չլիներ քաղավիացիան, մենք մեր ծոծորակը կտեսնեինք՝ Ղարաբաղը չէինք տեսնի, դիմեց Սրբազանին. «Պարգև Սրբազան, ինչո՞ւ չես գալիս մեկ անգամ մեր կողքը կանգնում»:
Նա հարցրեց՝ հիմա հաշմանդամ օդաչուները իրենց թոռներին ի՞նչ խորհուրդ պետք է տան. «Պետք է ասեն՝ հայրենասիրությունը մի կողմ դրեք. սուտ է դա»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































