Վարդան Պետրոսյանի գործով քննիչ Հայկ Հակոբյանի վերաբերյալ ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը՝ հաստատելով, որ դրա համար հիմք է հանդիսացել ՄԻՊ-ի գրասենյակից ստացված դիմումը:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՔԾ՝ քննիչի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման հարցով: Վ.Պետրոսյանի փաստաբան Ն.Բաղդասարյանի խոսքով, Վարդան Պետրոսյանն արդեն այս հարցի կապակցությամբ որպես վկա հարցաքննվել է և ներկայացրել քննիչի կողմից թույլ տրված օրենքի խախտման բոլոր դեպքերը:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում









































