Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի բանակը պատրաստ է Իրաքի երեք քաղաքում ռազմական գործողություն սկսել։
Նրա խոսքով՝ ռազմական գործողությունները կարող են մեկնարկել այն դեպքում, եթե Իրաքը չլուծի ահաբեկչության խնդիրը։
Էրդողանը հստակեցրել է, որ Թուրքիայի բանակը կարող է հարվածել Սինջարին և Ղանդիլին, իսկ Մախմուրը նրա կարծիքով ահաբեկիչների գտնվելու հիմնական վայրն է։
Պետք է նշել, որ Թուրքիայի նախագահն առաջին անգամ է նման ծրագրերի մասին խոսում։ Ի դեպ, Ղանդիլի շրջանում է տեղակայված Քրդական աշխատավորական կուսակցության բազան։











































