Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, լիովին տեղավորվում է Արցախի Սահմանադրության շրջանակներում եւ կարծում եմ այդպես էլ կշարունակվի: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում կառավարության ծրագրի ընդունումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Դիտարկմանը, որ ցույցերը դադարեցնելու մասին իր կոչն ուղղված արցախցիներին կարող է համարվել միջամտություն Արցախի ներքին կյանքին, ՀՀ վարչապետն արձագանքեց. «Իմ եղբայրներին ու քույրերին դիմել եմ կոչով եւ խնդրանքով: Որեւէ մեկին խնդրանքով դիմելը ինչպես կարող է դիտվել որպես միջամտություն»:










































