Այն պրոֆեսիոնալները, որոնք հին Հայաստանում ստիպված են եղել կուսակցական պատկանելիություն ունենալ կամ սրտանց ՀՀԿ–ական են եղել, բայց թաթախված չեն կոռուպցիոն սկանդալների մեջ, պիտի շարունակեն պաշտոնավարել։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով կրթության ու գիտության նախարարի հայտարարությունն այն մասին, որ քննարկվում է ԿԳ նախարարի երրորդ տեղակալին նշանակել մեկին, ով «Հանրապետական» կուսակցության անդամ է։
«Մենք հայտարարել ենք, որ նրանք, ովքեր ՀՀԿ–ական են, չպիտի քաղաքական հալածանքների ենթարկվեն և վենդետաներ, կադրային ջարդեր չպիտի լինեն»,–վստահեցրեց նա։









































