Tuesday, 23 06 2026
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26

ՀՀ ՔԿ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ և տեղում ծանոթացել մարզային քննչական վարչության աշխատանքային պայմանները բարելավելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Նախորդ տարիների ընթացքում գործուն քայլեր իրականացվել են Կոտայքի մարզային քննչական վարչության և Աբովյանի քննչական բաժնի շենքային պայմանները բարելավելու ուղղությամբ, ստեղծվել հատուկ աշխատասենյակներ՝ առանձին քննչական գործողությունները, այդ թվում՝ ճանաչում, առերես հարցաքննություն, անչափահասների հարցաքննություն իրականացնելու համար։

Այս տարի բարեկարգվել են նաև Չարենցավանի բաժնի աշխատանքային պայմանները. ՀՀ կառավարության 14.12.2017թ. թիվ 1635-Ա որոշմամբ՝ Չարենցավան քաղաքի Աբովյան 8 հասցեում գտնվող 394.0 քմ մակերեսով շենքն ամրացվել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկին՝  Չարենցավանի քննչական բաժնի շենքային պայմանները բարելավելու նպատակով։

ՀՀ ՔԿ Նախագահը Կոտայքի մարզպետի և իրավապահ ոլորտի մյուս կառույցների տարածքային ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել քննչական բաժնի շենքում, ծանոթացել նոր աշխատանքային պայմաններին, աշխատակիցների հետ քննարկել տարբեր քրեական գործերով իրականացվող նախաքննության ժամկետներին, քննության ընթացքում ի հայտ եկող խնդիրներին վերաբերող հարցեր, տվել կոնկրետ հանձնարարականներ՝ նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման պահից՝ 2014 թվականի հոկտեմբերից առ այսօր զգալի աշխատանքներ են կատարվել՝ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների շենքային պայմանները բարելավելու ուղղությամբ. հիմնանորոգվել են Քննչական կոմիտեի կենտրոնական, Սյունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց Ձորի, Արարատի մարզային քննչական վարչությունների, Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի, Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի և Մարտունու քննչական բաժինների, Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնի, Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի, Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի, Երևան քաղաքի քննչական վարչության, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժինների շենքերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում