Այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ՝ քննարկելու Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը, հակադարձելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանի արտահայտությանը, թե՝ այս կառավարությունն անփորձ է, իսկ նախորդները փորձառու էին, ասաց. «Այդ փորձառու կառավարության շնորհիվ, պաշտոնական թվերով, Հայաստանում 400 հազար մարդ է արտագաղթել նախորդտարի, ինչը հավասար է 5 հատ Վանաձոր քաղաքի»:
Նրա խոսքով՝ այդ նույն «փորձառու» կառավարության շնորհիվ է, որ Հայաստանն ունի մոտ 7 մլրդ դոլարի պարտք. «Էս կառավարության առավելությունն իր անփորձությունն է ձեր փորձի համեմատ: Ի՞նչ եք կարծում՝ ինչ կլինի, եթե այս կառավարությունը ժառանգի ձեր փորձառությունը»:
Հակադարձելով ԱԺ փոխխոսնակ Շարմազանովին՝ Հայկ Կոնջորյանն ասաց. «Ոչ, պարոն Շարմազանով, խոշոր եղջերավորները կրկնակի-եռակի կաթ չեն տա, բայց կարծում եմ՝ խոշոր եղջերավոր կաշառակերների թիվը հեղափոխական արագությամբ կարող է իջնել Հայաստանում, և դրանից հետո կավելանան պետեկամուտները»:
Մանրամասները՝ տեսանյութում:




































