Ճապոնական Կանաձավա քաղաքի կենտրոնում գտնվող այգին շտապ փակվել է այցելուների համար՝ կապված այնտեղ հայտնաբերված արջի հետ: Այս մասին հայտնում է NHK հեռուստաընկերությունը:
Ծուռթաթին պատահաբար տեսել էր պարկում գտնվող սիտոական տաճարի սպասավորը: Տաճարի ազդանշանային համակարգը միացել էր, որից հետո սպասավորը որոշել էր ուսումնասիրել տարածքը՝ ենթադրելով, թե այնտեղ թափանցել են գողեր: Չարագործների փոխարեն նա հայտնաբերել էր ոչ մեծ արջի:
Ոստիկաններն ու որսորդական ասոցիացիայի անդամները փակել են այգու մուտքն ու փնտրում են կենդանուն:








































