Tuesday, 30 06 2026
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել

Գյուղնախարարը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է հայ-հոլանդական համագործակցության զարգացման հարցը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հունիսի 7-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային` հայ-հոլանդական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման սկզբում նախարար Արթուր Խաչատրյանն իր գոհունակությունը հայտնեց Յոհաննես Դաումանին Հայաստանի և Նիդերլանդների միջև սերտ համագործակցության հարթակ ձևավորելու կապակցությամբ։ Մասնավորապես դեռևս 1991թ. համագործակցություն է ծավալվել հոլանդական Agrico ընկերության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի կարտոֆիլի սերմնաբուծությամբ զբաղվող ֆերմերների միջև։ Այս տարիների ընթացքում Հայաստան է ներկրվել 30.000 տոննա կարտոֆիլի տնկանյութ, որի արդյունքում ՀՀ-ն ներմուծող երկրից դարձել է կարտոֆիլ արտահանող երկիր։

Դեսպան Յոհաննես Դաումանը նախարարին ներկայացրել է Նիդերլանդների Թագավորության արտաքին տնտեսական գործերի նախարարության PSO (Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների հետ համագործակցության ծրագիր) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականցվող ջերմատնային տնտեսություն (բանջարբոստանային գիտական կենտրոնում), կաթի վերամշակման գործարան (ք. Տաշիր), անասնապահական տնտեսություն (ք. Տաշիր, «Քարախաչ» ՍՊԸ), կարտոֆիլի երկարատև պահպանության պահեստ (գ. Ազատան, Շիրակի մարզ), համակցված կերերի գործարան (ք. Երևան), ձկան վերամշակման գործարան (Արմավիրի մարզ), խոզի սպանդանոց (Նուբարաշեն) և ծաղկի աճեցման ջերմոց (Արարատի մարզ) ծրագրերը։

Հանդիպմանը քննարկվել են ներկայիս երկկողմ համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները: Այս համատեքստում զրուցակիցներն առավել նպատակահարմար են համարել ուսումնասիրել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը հատկապես կաթի և կաթնամթերքի արտադրության ոլորտում:

Մասնավորապես, կաթի արտադրության ոլորտում ընդգծվել է ամբողջական արժեշղթայի ձևավորման կարևորությունը, կաթնամթերքի բարձր որակի ապահովումը, կաթնատու կենդանիների կերակրման բարելավումը և առողջության պահպանումը, ինչպես նաև տեղական կաթնամթերքի դիվերսիֆիկացիան:

ՀՀ գյուղատնտեսության նախարարն Արթուր Խաչատրյանն առաջարկել է քննարկել նաև ջերմոցային տնտեսությունների ոլորտում համատեղ նախաձեռնությունների իրագործման հնարավորությունը` շեշտելով, որ ջերմոցային արտադրանքը թույլ է տալիս ոչ միայն ավելացնել արտադրության և արտահանումների ծավալները, այլև ապահովել գյուղմթերքի շուկայի կայունությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացմանը, խորհրդատվական ծառայությունների բարելավմանը, գյուղատնտեսության ոլորտում հոլանդական ներդրումների ներգրավմանը և մի շարք այլ հարցերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում