Այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ՝ քննարկելու Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:
«Քննարկման առարկան կառավարության ծրագիրն է, ոչ թե նախկին իշխանությունների քաղաքական գնահատականը: Հստակեցնենք՝ սա կառավարության, այլ ոչ թե ժամանակավոր կառավարության ծրագիր է: Ուզում եմ հուսալ, որ դուք կլինեք կառավարություն, բայց ոչ երբեք հեղափոխական կոմիտե»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ իր գնահատականները լինելու են բացառապես քաղաքական: Նրա խոսքով՝ առկա փաստաթղթում առկա էին նպատակներ, երազանքներ, ցանկություններ, բայց ոչ քաղաքական ծանրակշիռ ծրագիր. «Սա նպատակների և երազանքների հուշագիր է, որտեղ չկա նպատակների իրագործման գործիքակազմ, ըստ այդմ՝ նաև քաղաքական պատասխանատվություն: Ես հեռու եմ այն մտքից, որ մեկ ամսում մեր տնտեսությունը թռչելու է, և մենք այլևս որևէ պրոբլեմ չենք ունենալու»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































