Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը կոռուպցիայի դեմ պայքարի կոչով դիմել է մարզի բնակչությանը։
«Հարգելի վայոցձորցիներ.
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ենթակայությամբ գործող սոցիալական ծառայությունների, առողջապահական կազմակերպությունների ու հանրակրթական հաստատությունների շահառուներ:
Հայտնում եմ ձեզ, որ այսուհետ Վայոց ձորի մարզում կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար է մղվելու:
Կոչ եմ անում ՝ վերոնշյալ հաստատություններում երբևէ կոռուպցիոն դրսևորումների հանդիպելու դեպքում, դրա մասին անհապաղ տեղեկացնել Վայոց ձորի մարզպետարան, զանգահարելով՝ մարզպետարանում գործող թեժ գիծ՝ +374281.2.25.57 հեռախոսահամարով»:









































