Այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ՝ քննարկելու Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:
«Ներդրումների կամ ներդրողների խնդիրներով զբաղվելու հարցը մի վերապահեք ԿԳԲ-ին. դա շատ վտանգավոր է, ոչ ոք չի վստահելու մեզ»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, Խոսրով Հարությունյանն ասաց, որ իր գնահատականները հրապարակավ հայտնել է. «Ես խորապես համոզված եմ, որ կառավարության ծրագիրը իր արդյունքներով ադեկվատ գնահատելու համար պետք է ունենալ չափելի ցուցանիշներ: Այս ծրագիրը այդ հնարավորություններից զերծ է»:
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ԱԱԾ-ի նկատմամբ այդ վերաբերմունքը կար. «Մենք ասում ենք՝ Հայաստանի անվտանգության ծառայությունը Հայաստանի անվտանգության ծառայությունն է»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































