Այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ՝ քննարկելու Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:
«Ե՞րբ են տեղի ունենալու ժողովրդական շարժման ընթացքում հռչակված արտահերթ ընտրությունները, ե՞րբ են պատժվելու մեղավորները, և երրորդ՝ ե՞րբ ու որքանո՞վ կբարձրանան թոշակները և աշխատավարձերը»,- վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Ի պատասխան՝ վարչապետն ասաց, որ պետեկամուտները պետք է ավելանան՝ շնորհիվ հետևյալ գործոնների. «Նախ՝ ստվերի կրճատման հաշվին, երկրորդ՝ գործարարներն ազատված են որևէ կոռուպցիոն պարտավորությունից, և մենք հույս ունենք, որ այդ միջոցները կներդրվեն տնտեսության մեջ, և մյուս տարվա բյուջեում մենք կնախատեսենք կենսաթոշակների և աշխատավարձերի ավելացում»:
Ինչ վերաբերում է ընտրությունների անցկացման ժամկետին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրանք կանցկացվեն մեկ տարվա ընթացքում, թեև իրենց քաղաքական ուժին ձեռնտու է ընտրությունների անցկացումը օր առաջ. «Հույս ունենք, որ կգանք ընդհանուր հայտարարի»:
Փաշինյանի խոսքով՝ մեղավորների վերաբերյալ կա քաղաքական և իրավական հարցադրում. «Մենք պատժելու «մոլուցքի» մեջ ոչ մի ռեպրեսիայի չենք գնալու»:
Փաշինյանը նշեց, որ եթե իր մերձավորները խախտումներ թույլ տան, ապա արձագանքը կլինի արագ, կոշտ և խիստ:
Մանրամասները՝ տեսանյութում:









































