Ամալ և Ջորջ Քլունիների իտալական արձակուրդները շարունակվում են։
Կա՛մ Ամալը և Ջորջը կարող են մոփեդով պապարացիների կողքով սլանալ, կա՛մ ռոմանտիկ ընթրիքի ժամանակ կարող են հայտնվել ուշադրության կենտրոնում։ Իսկ երեգ զույգը շնորհավորանքներ է ստացել հարազատներից ու մտերիմներից․ ուղիղ մեկ տարի առաջ հունիսի 6-ին լույս աշխարհ եկան նրանց երկվորյակները՝ Էլլան և Ալեքսանդրը։

Ջորջը և Ամալը հիանալի ծնողներ են։ Ամառը նրանք կանցկացնեն Իտալիայում՝ Կոմո լճի ափին Ջորջի առանձնատանը։










































