Ամերիկացի պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսը (Սթեֆանի Քլիֆորդ), որը նախագահ Դոնալդ Թրամփի դեմ հայց է ներկայացրել, իր նախկին փաստաբանին՝ Քեյթ Դևիդսոնին մեղադրել է ԱՄՆ առաջնորդի իրավաբան Մայքլ Քոենի հետ համաձայնություն ձեռք բերելու մեջ։ Այս մասին հաղորդում է NBC News-ը։
Նրա խոսքով՝ Դևիդսոնը՝ Քոենի հետ միասին, փորձել է իրեն համոզել «սուտ հայտարարություն տարածել, թե Թրամփի հետ կապ չի ունեցել»։

Նա նաև համապատասխան հայց է ներկայացրել իր նախկին փաստաբանի դեմ, որտեղ, որպես դավադրության ապացույց, բերվում է փաստաբանների նամակագրությունը։
Հայցում Դենիելսը նշել է, որ Դևիդսոնը Թրամփի խամաճիկն է։









































