ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կանադան 1814-ին հրկիզել է Սպիտակ տունը։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Նշվում է, որ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։
Զրույցի ժամանակ Թրյուդոն քննադատել է փաստը, որ ԱՄՆ-ն ազգային անվտանգության շահերից ելնելով՝ մետաղների ներկրման հարկեր է սահմանել։
Իր հերթին, Թրամփը Կանադայի վարչապետին հիշեցրել է, որ իր երկիրը մասնակիորեն պատասխանատու է 1812-1815-ին անգլո-ամերիկյան պատերազմի ժամանակ Սպիտակ տունը մասնակիորեն այրելու համար, քանի որ այդ ժամանակ Կանադան բրիտանական գաղութ էր։










































