Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի կենտրոնում օրերս աշխատանքն է սկսել աշխարհում առաջին մթերային խանութը՝ ամբողջովին սառույցից:
Կազմակերպիչների խոսքով՝ 150 քմ տարածքով այդ անսովոր խանութի ստեղծման համար անհրաժեշտ է եղել մոտ 80 տոննա թափանցիկ սառույց:
Սառույցով են պատված պատերը ու շինության բոլոր վաճառասեղանները՝ հայտնում է Reuters-ը:








































